ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մոտիվացիան յուրաքանչյուր բիզնեսի զարգացման հիմքն է»

«Մոտիվացիան յուրաքանչյուր բիզնեսի զարգացման հիմքն է»
07.12.2015 | 12:33

«Հայաստանյան բիզնես դաշտը վերափոխման կարիք ունի»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Best Team-ի համահիմնադիր, մարքեթոլոգ Վահագն ԴԻԼԲԱՐՅԱՆԸ: Նրա «100 բիզնես գաղտնիքներ» գրքում («Էդիտ պրինտ» հրատարակչություն), ընդգրկուն իմաստով, տեղ է գտել հարյուր օրինակ (հարյուր մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք), որ կարող է լուծել մեր բիզնես միջավայրում առկա խնդիրները: Խոսելով միջազգային շուկա դուրս գալու անհրաժեշտության մասին, մարքեթոլոգն ասաց, որ մրցունակ լինելու համար նախ և առաջ պետք է ցուցաբերել ճիշտ մոտեցումներ:

-Վահագն, հայաստանյան բիզնես-դաշտում առկա մերօրյա խնդիրներից ո՞րը կառանձնացնեիք:
- Շատ են, բայց առանձնացնեմ մոտիվացիան: Մեզ մոտ աշխատակիցները գրեթե մոտիվացիա չունեն, իսկ մոտիվացված աշխատանքը յուրաքանչյուր բիզնեսի զարգացման հիմքն է:
-Բիզնես ոլորտում ազգային առանձնահատկությունը կապ ունի՞:
-Այո, կարծում եմ՝ ունի, մեզ մոտ պետք է զարգացնել միմյանց սատարելու, միմյանց հետ ոչ միայն մրցակցելու, այլև համագործակցելու գաղափարը: Մենք պիտի միմյանց օգնենք, որ մրցունակ լինենք մյուսների հետ: Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր: Մրցակցում են միայն ցածր գներով, առանց հաշվի առնելու, որ ցածր գին նշանակում է առանց մեծ եկամտի բիզնես:
-Որո՞նք են այն հատկանիշները, որ բնորոշ են գործարարին:
-Համառությունն ու ինչ-որ բան ստեղծելու ունակությունը:
-Մի փոքր Ձեր մասին պատմեք, ի՞նչ եք անում հիմա, ի՞նչ է տվել Ձեզ փորձը, որ այս գրքով փոխանցում եք երիտասարդ գործարարներին:
-Աշխատել եմ տարբեր ընկերություններում, զբաղվել մարքեթինգով, բիզնեսի զարգացմամբ ու թրեյնինգներով: Best Team-ը, որի համահիմնադիրն եմ, սկսել ենք զրոյից, իհարկե միայնակ չեմ, ունեմ թիմակիցներ, առանց որոնց հնարավոր չէր հասնել արդյունքի: Մենք աշխատում ենք արտասահմանյան ընկերությունների հետ: Մանրամասները ներկայացրել եմ «100 բիզնես գաղտնիքներ» գրքում, թե ինչպես կարելի է Հայաստանում հասնել հաջողության, թեկուզ առանց ծանոթ-բարեկամի, առանց ներդրումների ու առանց նախնական կապիտալի:

Ճեպազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ